երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարը ԱԺ–ում է. բյուջետային քննարկման է մասնակցում

Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարը ԱԺ–ում է. բյուջետային քննարկման է մասնակցում

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ամփոփ վիճակագրական պատկեր ներկայացրեց Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումների մասով:

«Ընդհանուր թվով՝ ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել Ղարաբաղից տեղահանված 39 հազար 650 անձ, որից 27 հազար 296 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Մերժման դեպքեր չեն եղել»,- հայտնեց ՆԳ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի նոր թվային համակարգի գործարկման պահից այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ, մասնավորապես այս տարվա հունիս ամսվա սկզբի դրությամբ թիվը կազմել է 11 հազար 146:

«Ղարաբաղից տեղահանված անչափահաս անձանց թիվը կազմել է 28 հազար, որից շուրջ 12 հազար անչափահասի տրվել է ՀՀ քաղաքացիություն»,- տեղեկացրեց Մկրտչյանը:

  • Կիսվել: