երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է

ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության 2025 թվականի ֆինանսավորումը կազմել է 105,7 միլիարդ դրամ, իսկ կատարողականը՝ 97,2 միլիարդ դրամ կամ շուրջ 97.2 տոկոս։ 

Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Ներքին գործերի նախարարությունն, ըստ էության, իրականացնում է 6 ծրագիր և 24 միջոցառում։ Վահե Հովհանիսյանը նաև մանրամասնեց, որ ՆԳՆ-ի ծրագրերից 4-ն ունի բարձր կատարողական, 1 ծրագիր՝ բավարար կատարողական և 1 ծրագիր ունի 50 տոկոսից ցածր կատարողական։

Հովհանիսյանի բնորոշմամբ՝ նախորդ տարվա համեմատությամբ՝ առկա է 7 միլիարդ 657 միլիոն դրամի ավել բյուջե։  

 

  • Կիսվել: