«Նարեկ, Ախտոյաններն ի՞նչ կապ ունեն Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ». մեղադրյալը հարցն անպատասխան թողեց
Դատարանում այսօր՝ հոկտեմբերի 31–ին, շարունակվել է այս տարվա փետրվարին Մերձավանում Գրիգոր Օհանյանի սպանության գործով դատական նիստը։
NEWS.am–ի թղթակցի հաղորդմամբ, այսօր կրկին ձեռնաշղթաներով դատարան էր բերվել Օհանյանի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը, որն այս պահին կալանավայրում է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով։
Դատական նիստի ընթացքում հրապարակվեց սպանության տեսագրությունը։
Նիստից հետո լրագրողները փորձեցին հարցեր ուղղել Նարեկ Օհանյանին, վերջինս սակայն չպատասխանեց.։
««Նարե՛կ, կապ ունե՞ք Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ։ Ախտոյանները ի՞նչ կապ ունեն։ Դուք ձեր եղբոր սպանությունը բացահայտված համարո՞ւմ եք»,– հարցրին լրագրողները Նարեկ Օհանյանին։


