չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նախօրեին հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 71 դեպք, 6-ը՝ թմրամիջոցի հայտնաբերում

Նախօրեին հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 71 դեպք, 6-ը՝ թմրամիջոցի հայտնաբերում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանության՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության փորձի, հարկերից խուսափելու, դրամանենգության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու, ծանր վիրավորանքի, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, ծեծի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելու կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելու կամ պահելու, ազատությունից ապօրինի զրկելու, բժշկական օգնություն իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և ջրերն աղտոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: