Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց
Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը: Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանը բեկանեց Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության:
Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացակայելու արգելքը մնաց անփոփոխ:
«Որպես պարզաբանում՝ նշեմ, որ Վերաքննիչ դատարանը գտավ, որ Երևան քաղաքաի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը սույն դեպքում չի հանդիսացել որպես օրենքի հիման վրա ստեղծված և պատշաճ դատարան: Այդ իսկ պատճառով դատավճիռը բեկանվել է և վարույթը փոխանցվել է պատշաճ խմբագտրության»,-ասաց գործով դատավորը:
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։
Նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար:



