չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ՊԵԿ քննիչի միջնորդությունը եւ կալանավորելու որոշում կայացրել Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին:

Այս մասին տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

2020 թվականի մայիսի 6-ին նրան կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը եւ գործն ուղարկել առաջին ատյան նոր քննության:

  • Կիսվել: