կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միջազգային հանրությունն այնքան էլ տկար եւ խղճուկ չէ, որքան գործում է հայկական համատեքստում. Սիրանուշ Սահակյան

Միջազգային հանրությունն այնքան էլ տկար եւ խղճուկ չէ, որքան գործում է հայկական համատեքստում. Սիրանուշ Սահակյան

Միջազգային հանրությունն այնքան էլ տկար եւ խղճուկ չէ, որքան այն գործում է հայկական համատեքստում. Միջազգային հանրությունն ունի, օրինակ, պատժամիջոցների կամ աշխարհից մեկուսացնելու մեծ հնարավորություններ: Այս մասին «Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում․ ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել» թեմայով «Մեդիա կենտրոնին» տված իր հարցազրույցում նշեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Այդ մեկուսացումը կարող է լինել քաղաքական տարբեր կառույցներում ձայնի իրավունքից զրկելու ճանապարհով, այն կարող է լինել նաեւ տնտեսական, ազդել ռազմական ոլորտի վրա եւ առնվազն միջազգային իրավունքում մենք երկու պատժամիջոցների հնարավորություն ունենք: Առաջինը պատժամիջոցներ պաշտոնյաների նկատմամբ, երկրորդը՝ պատժամիջոցներ հենց պետության նկատմամբ:  Պետության նմկատմամբ պատժամիջոցները ավելի ներգործուն են եւ ծանր հետեւանքներ են առաջ բերում, հիմնարար քաղաքական նախադրյալների պարագայում կարող են կիրառվել, բայց գոնե անձանց նկատմամբ պատժամիջոցները բավականին ինտենսիվ եւ լայն կիրառություն ունեն վերջին տարիներին: Մենք ունեինք ակնկալիք, որ գոնե մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, պատերազմական հանցագործությունների դրսեւորումների համար արեւմտյան կառույցները կկիրառեն պատժամիջոցներ:

Սակայն մենք տեսնում ենք ոչ հետեւողական քայլեր, ավելին՝ դիմադրություն հենց եվրոպական կառույցների ներսում, որը ցավոք սրտի, դարձյալ ունի քաղաքական ենթատեքստ: Քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսում են, բոլոր ներգրավված կողմերը կենսունակ ու արդյունավետ են գնահատում այդ երկխոսությունը: Ընթացող երկխոսության պայմաններում պատժամիջոցների կիրառումը քաղաքականապես դառնում է աննպատակահարմար»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: