շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Միհրան Պողոսյանի նկատմամբ ՌԴ-ում ընտրված խափանման միջոցը վերացվել է

Միհրան Պողոսյանի նկատմամբ ՌԴ-ում ընտրված խափանման միջոցը վերացվել է

Հայաստանի գլխավոր դատախազությունում առկա տեղեկատվության համաձայն՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է: Այս մասին «Ազատությանը» հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազությունից ավելի վաղ ստացված տեղեկատվության համաձայն՝ նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) նախկին պետ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

Նշենք նաև, որ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով հետախուզվող Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Ռուսաստանում և կալանավորվել: 

  • Կիսվել: