Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր
Պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր։
ՀՀ ԿԸՀ ընտրական հանձնաժողովն ընդունել է որոշում, որում մասնավորապես ասվում է. ՛՛Սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 129-Ա որոշումը ճանաչել անվավեր՛՛։
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում 11-րդն է։