շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Միանում եմ այն փաստաբաններին, ովքեր պատրաստ են մեկնել Բաքու՝ հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով. Ասլանյան

Միանում եմ այն փաստաբաններին, ովքեր պատրաստ են մեկնել Բաքու՝ հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով. Ասլանյան

Փաստաբան Րաֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ միանում է այն փաստաբաններին, ովքեր պատրաստ են մեկնել Բաքու՝ հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով։

՛՛Կարծում եմ, որ պետությունը գոնե պետք է ի վիճակի լինի իր քաղաքացիների պատշաճ իրավաբանական օգնությունը կազմակերպելու հարցում, իսկ մեր հայրենիքում պետության բաղադրիչների առկայության թեկուզ աննշան մակարդակը այսպիսի կարևորագույն խնդրի լուծման համար լիովին բավարար է՛՛,-հավելել է նա։

  • Կիսվել: