ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր պահանջների մասով որևէ առաջընթաց չի գրանցվել, ուստի միանում եմ թե՛ գործադուլին և թե՛ զուգահեռ բողոքի գործողություններին. Մելիքյան

Մեր պահանջների մասով որևէ առաջընթաց չի գրանցվել, ուստի միանում եմ թե՛ գործադուլին և թե՛ զուգահեռ բողոքի գործողություններին. Մելիքյան

Փաստում եմ, որ մեր պահանջների մասով որևէ առաջընթաց չի գրանցվել, որևէ ընդառաջ քայլ չի կատարվել, ուստի միանում եմ թե՛ գործադուլին և թե՛ զուգահեռ բողոքի գործողություններին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․

«Վաղվանից մեկնարկում է ոստիկանական բռնությունների դեմ փաստաբանների բողոքի գործողությունների «3-րդ տրանշը»։ Մենք նախ կատարեցինք իրազեկման ակցիաներ, ապա՝ մեկօրյա գործադուլ (հունիսի 26-ին), իսկ հիմա՝ եռօրյա գործադուլ (հուլիսի 11-ից 13-ը):

Քաղացիներին հիշեցնում եմ, որ պահանջելով պատժել փաստաբանի դեմ բռնություն կատարած ոստիկաններին՝ փաստաբաններն իրականում պայքարում են հենց ձե՛ր իրավունքների համար, քանի որ փաստաբանների նկատմամբ բռնության թե՛ առաջին և թե՛ երկրորդ դեպքերը պայմանավորված են եղել պաշտպանյալների նկատմամբ ծեծը դադարեցնելուն ուղղված փաստաբանների ջանքերով»,-նշել է նա:

  • Կիսվել: