ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, մոգոնվել է ՀՔԾ-ի կողմից․ Սերժ Սարգսյան

Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, մոգոնվել է ՀՔԾ-ի կողմից․ Սերժ Սարգսյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստին Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանն ու Գևորգ Հարությունյանն իրենց առաջադրված մեղադրանքը չընդունեցին։

«Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, մոգոնվել է Հատուկ քննչական ծառայության կողմից և հաստատվել է Դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում»,-նշեց Սերժ Սարգսյանը։

Դատավորի ճշտող հարցին՝ այսինքն` կարող են արձանագրել, որ նա իրեն մեղավոր չի ճանաչում, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես մեղավոր չեմ»:

  • Կիսվել: