շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները տեղի ունեցածը բացահայտելու համար. Պաշտպանը՝ Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի մասին

Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները տեղի ունեցածը բացահայտելու համար. Պաշտպանը՝ Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի մասին

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի հետ նրա «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի դեպքին:

՛՛Մարդու իրավունքների պաշտպանը այսօր վաղ առավոտյան զանգահարել և խոսել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի հետ նրա «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո:

Ա.Բաբաջանյանը տեղեկացրել է, որ այդ պահին քննություն իրականացնող իրավապահ մարմինները եղել են իր տանը, իրականացրել համապատասխան գործողություններ:

Արման Բաբաջանյանը Մարդու իրավունքների պաշտպանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ չի բացառել, որ այսօրվա դեպքը կարող է կապված լինել Երևանում հունիսի 18-ին տեղի ունեցած իրենց դաշինքի եզրափակիչ հավաքի ընթացքում ելույթներում հնչած շեշտադրումների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը, այն էլ քվեարկության օրը:
Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները` արագ քննություն ապահովելու և տեղի ունեցածը բացահայտելու համար։ Արձանագրվել է, որ Քննչական կոմիտեն արդեն իսկ հարուցել է քրեական գործ, նշանակել է դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն և կատարել այլ դատավարական գործողություններ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խնդրի վերաբերյալ գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին, հարցը կլինի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են, որ դեռևս չպարզված հրազենով կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի դիմապակուն, կատարվում է քննություն:

  • Կիսվել: