Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր են գրանցվել
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը:
▪️Փորձ է արվել օդային ճանապարհով ներմուծել առանց հայտարարագրման ոսկենման զարդեր և թանկարժեք քարեր
▪️Բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների ներկրման 3 դեպք
▪️Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 27 500 ԱՄՆ դոլլար արժողության բրենդային պայուսակ
▪️Մաքսային հսկողությունից թաքցված ավտոպահեստամասերի տեղափոխման փորձը կանխվել է
▪️Մաքսային ծառայողները պարզել են, որ բեռնատարում առկա են 243 կգ քաշով չհայտարարագրված ապրանքներ: