երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթանում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումները (ուղիղ)

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթանում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումները (ուղիղ)

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մեկնարկել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի լսումները: Այն վերաբերում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառմանը։ 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Հայաստանի կառավարությունը դիմել էր Արդարադատության միջազգային դատարանին՝ Ադրբեջանի դեմ քննվող գործով միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով։

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակի ուղղված է Լեռնային Ղարաբաղից մնացած էթնիկ հայերի արտաքսմանը»:

Երևանն ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: