շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Լիդիան Արմենիա»-ն փաստաբան Նազելի Վարդանյանից պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում

«Լիդիան Արմենիա»-ն փաստաբան Նազելի Վարդանյանից պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբան Նազելի Վարդանյանի, պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում: Այս մասին նշված է «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՀԿ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն ասում է, որ իրենց գործարար և բարի համբավին վնաս է հասցվել, թեև իմ գործով դատավորը նույնաբովանդակ հայցի շրջանակներում ընկերության վրա դրել է ապացուցման բեռ, թե ընկերությունն ունի՞ արդյոք գործարար և բարի hամբավ:


Տիկին Նազելի Վարդանյանի դեմ հայց են ներկայացրել հետևյալ հայտարարության համար.
<<Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ինչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա...>>
Ընկերությունը ցանկանում է , որ հրապարակային հերքվի այս տեղեկատվությունը: Նախադասությունը չունի կետադրական նշաններ դատալեքսում մուտքագրված հայցի բովանդակության մեջ:


Զարմանալին այն է, որ գործը հետ է վերադարձվել, հետո կրկին ներկայացվել է դատարան: Սեպտեմբերի 25-ին եղել է առաջին նախնական դատական նիստը, իսկ հետո նշանակվել է դեկտեմբերի 2-ին ժամը 12-ին միանգամից դատաքննություն, սակայն տիկին Նազելի Վարդանյանը չի ծանուցվել այս գործի վերաբերյալ, առանց իրեն ծանուցելու անցել են միանգամից դատաքննության»:

  • Կիսվել: