հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Խուզարկություններ Երևանի 20 հասցեներում․ 10 անձ ձերբակալվել է

Խուզարկություններ Երևանի 20 հասցեներում․ 10 անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա և Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համագործակցությամբ, դատարանի որոշմամբ, մարտի 26-ին խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեում։

Հայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս, տարբեր տեսակների և չափերի թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Տասը անձ ձերբակալվել է։

Այս ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակական են։

  • Կիսվել: