Խաչատուրովը կալանքի տակ կմնա ևս երեք ամիս
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքը երկարաձգելու վերաբերյալ:
Այսպիսով՝ Խաչատուրովը կալանքի տակ կմնա ևս 3 ամիս:
Հիշեցնենք՝ Խաչատուրովն անցնում է Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։
Նրա գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին։