չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Կաշառքի և փողերի լվացման գործով ձերբակալվել է Նատալյա Լափաուրին և Վանաձորի քաղաքապետարանի գնումների բաժնի պետը

Կաշառքի և փողերի լվացման գործով ձերբակալվել է Նատալյա Լափաուրին և Վանաձորի քաղաքապետարանի գնումների բաժնի պետը

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով։ Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետ Դավիթ Հակոբյանը, որն այժմ Վանաձորի քաղաքապետարանի գնումների բաժնի պետն է:

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավար Ն. Լ.-ն: Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետը, ով մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել:

  • Կիսվել: