չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կառավարության դիմաց ակցիա իրականացնող ՀՅԴ-ականներից 16-ը բերվել են ոստիկանություն

Կառավարության դիմաց ակցիա իրականացնող ՀՅԴ-ականներից 16-ը բերվել են ոստիկանություն

ՀՀ կառավարության շենքի դիմաց իրազեկման և բողոքի ակցիա իրականացնող Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թևի անդամներից 16-ը բերվել են ոստիկանություն:

Այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Նրանք ոստիկանություն են բերվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից:

  • Կիսվել: