երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Կանազի շենքում գույք այրելու մեջ կասկածվող 3 անձ է հայտնաբերվել․ ՆԳՆ

Կանազի շենքում գույք այրելու մեջ կասկածվող 3 անձ է հայտնաբերվել․ ՆԳՆ

ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ: Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
 
Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։

  • Կիսվել: