Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում
Դատական դեպարտամենտից հայտնեցին, որ դատարանը բավարարել է Ջալալ Հարությունյանի բողոքը Քրեակատարողական հիմնարկի պետի որոշման դեմ, և Ջալալ Հարությունյանն այսուհետ պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտում, այսինքն՝ ավելի մեղմ պայմաններում, գրում է 24News-ը:
Հիշեցնենք, որ 2025 թվականին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել էր 5,5 տարվա ազատազրկման, նա մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար:



