հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ջալալ Հարությունյանը նախաքննական մարմնին չի ասել, որ Ադրբեջանը չէր կարող ինքնուրույն իր տեղաշարժի կորդինատները իմանալ. ՔԿ

Ջալալ Հարությունյանը նախաքննական մարմնին չի ասել, որ Ադրբեջանը չէր կարող ինքնուրույն իր տեղաշարժի կորդինատները իմանալ. ՔԿ

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն իր վրա մահափորձի գործի շրջանակներում նախաքննություն իրականացնող մարմնին չի ասել, թե Ադրբեջանը ինքնուրույն չէր կարող իմանալ նրա տեղաշարժի կորդինատները, ինչպես դա ներկայացվում է ԶԼՄ-ներում։ Այս մասին հայնտել է ՔԿ խոսնակ Ռիմա Եգանյանը։
 
"ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
 
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին",- նշել է Եգանյանը:
 
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Ջալալ Հարությունյանը ապաքինվելուց հետո ինքն է պահանջել իր հանդեպ մահափորձի փաստով քրգործ հարուցել, քանզի, ըստ ԶԼՄ-երի՝ Հարությունյանը վստահ է, որ Ադրբեջանը չէր կարող ինքնուրույն իմանալ նրա տեղաշարժման կորդինատները:
 
Լրատվամիջոցները նաև հավելել են, որ Հարությունյանը տարակուսել է, թե ինչպես նախաքննական մարմինը մինչ այժմ չի ճշտել կասկածյալի անձը։

  • Կիսվել: