ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրական սեփականատերերի պահանջի գծով վավերացում անցնող 4 երկրներից ՀՀ-ն ստացել է ամենաբարձր գնահատականը. Բադասյան

Իրական սեփականատերերի պահանջի գծով վավերացում անցնող 4 երկրներից ՀՀ-ն ստացել է ամենաբարձր գնահատականը. Բադասյան

Իրական սեփականատերերի պահանջի գծով վավերացում անցնող 4 երկրներից Հայաստանն ու Գերմանիան պահանջի սկզբնական չափորոշիչների իրականացման գործում ստացել են ամենաբարձր՝ «բավարարող (satisfactory) առաջընթաց» գնահատականը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:
 
՛՛Այս որոշումն ընդունվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստում:
 
Մասնավորապես նշվել է. «2018 թվականից սկսած Հայաստանի կառավարությունը ամրապնդում է իրական սեփականատերերի բացահայտման իրավական դաշտը՝ երկրի հակակոռուպցիոն ավելի լայն օրակարգին համապատասխան: Հայաստանի ԱՃԹՆ-ն, աշխատելով Համաշխարհային բանկի, Բաց կառավարման գործընկերության (OGP), OpenOwnership կազմակերպության և տեղական գործընկերների հետ, ստեղծել է բաց տվյալների սկզբունքներին համապատասխան գործող հանրային ռեգիստր, որի փորձարկումն իրականացվեց 2021թ. սկզբին: Ընկերություններն իրական սեփականատերերի հայտարարագրերը ներկայացնում են էլեկտրոնային համակարգի միջոցով, և ռեգիստրը այդպիսով հեշտացնում է իրական սեփականության վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման գործընթացը: Այն նաև ավտոմատ կերպով ստուգում է մուտքագրվող մի շարք տվյալներ և հանրության համար մատչելի դարձնում տեղեկատվությունը»:
 
Մանրամասները ⤵️
https://cutt.ly/AnPnAi2՛՛,-նշել է նա:
 

  • Կիսվել: