կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ինձ առաջադրված մեղադրանքը կրում է խիստ քաղաքական բնույթ որպես քաղաքական տեռոր. Արմեն Չարչյան

Ինձ առաջադրված մեղադրանքը կրում է խիստ քաղաքական բնույթ որպես քաղաքական տեռոր. Արմեն Չարչյան

Ինձ առաջադրված է մեղադրանք, որն ինձ համար բացարձակ անհասկանալի է, իմ կարծիքով՝ այդ մեղադրանքը որևէ հանցակազմ չի պարունակում և կրում է խիստ քաղաքական բնույթ, քաղաքական տեռոր է: Այս մասին այսօր դատարանից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը:

«Դատարանը ճիշտ որոշում կկայացնի: Ես հավատում եմ արդարադատությանը և իմ հավատքի երկրորդ բաղադրիչն այն է, որ ունեմ այնպիսի պաշտպաններ, որոնք լավագույնն են»,-վստահեցրեց Չարչյանը։
 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի 20-րդ համարի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու հարցը։ Պրոֆեսորը մեղադրվում է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար։

Ըստ իրավապահների, Մայր Աթոռին պատկանող հիվանդանոցի տնօրենը իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Չարչյանը չի ընդունում մեղադրանքը:

 

 

  • Կիսվել: