«Ի՞նչ եք առաջարկում, մարդիկ հին մեքենաներո՞վ երթեւեկեն». Նախարարը՝ ծառայողական մեքենաներ գնելու մասին
Ի՞նչ եք առաջարկում, մարդիկ հին մեքենաներո՞վ երթեւեկեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մի կողմից ծառայողական հին մեքենաները դուրս են բերվում շարքից, մյուս կողմից նոր մեքենաներ են գնվում եւ ծառայողական մեքենաների թիվը չի կրճատվում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոստանում էր կտրուկ կրճատել դրանց թիվը:
«2025 թվականին ծառայողական մեքենաների ձեռքբերում չի սպասվում, բայց թե քանի մեքենա կա, կդժվարանամ ասել հիմա: Իմ տեղեկություններով, ամեն տարի ծառայողական մեքենաների թիվը կրճատվում է»,-ասաց նախարարը: