63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (Տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները նոյեմբերի 7-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Մեղրաձոր գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ տանը կից շինությունում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց և օգտագործում այն։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը տղամարդու տանը կատարվել է զննություն։ Հայտնաբերվել է ընդհանուր մոտ 1800 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով 21 փաթեթ, ևս մեկ փաթեթ՝ մոտ երեք գրամ մոխրագույն զանգվածով։
63-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է։



