երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՔԾ-ն ոստիկանությունում ՊՎԾ-ի ուսումնասիրությունների հիման վրա քրեական գործ է հարուցել

ՀՔԾ-ն ոստիկանությունում ՊՎԾ-ի ուսումնասիրությունների հիման վրա քրեական գործ է հարուցել

ՀՔԾ-ն ոստիկանությունում ՊՎԾ-ի ուսումնասիրությունների հիման վրա քրեական գործ է հարուցել: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության կողմից տրանսպորտային ու այլ տեխնիկական միջոցների ձեռքբերման ու սպասարկման, տարբեր ծառայությունների եւ ապրանքների գնման ընթացակարգերի, մի շարք ընկերություններին տրամադրված դրամաշնորհների ու սուբսիդիաների ծախսման գործընթացներում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութություն կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` հակամրցակցային գործունեություն իրականացնելու առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: