կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՔԾ-ն «Իզմիրլյան» բ/կ տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցել

ՀՔԾ-ն «Իզմիրլյան» բ/կ տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցել

Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության հրապարակման առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայնագրության հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով: Կատարվում է նախաքննություն»,- ասացին ՀՔԾ-ից:

Նշենք, որ Չարչյանը սպառնացել է, որ իր «հորդորը» անտեսած աշխատակիցների նկատմամբ պատասխանը կլինի «ոչ թե համարժեք, այլ ավելի կոշտ»:

Նա նաև հիշեցրել է, որ ԲԿ-ի սեփականատերը Մայր Աթոռն է, որը գտնում է, որ «ներկայիս իշխանությունները ամեն ինչ ձախօղել են», ուստիև քվեարկելուց աշխատակիցները պետք է հիշեն սրա մասին:

  • Կիսվել: