Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ որոշում է կայացվել քրեական հետապնդում հարուցել Արբահամյանի նկատմամբ ավազի արդյունահանմամբ զբաղվող ՛՛Ավազահատիկ՛՛ ՍՊԸ-ի կառավարմանը մասնակցելու և դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքեր օրինականացնելու համար։