շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ վարչապետին ուղղված  բռնության կոչ արած անձն ամբողջությամբ ընդունել է մեղադրանքն ու դատապարտվել

ՀՀ վարչապետին ուղղված բռնության կոչ արած անձն ամբողջությամբ ընդունել է մեղադրանքն ու դատապարտվել

ՀՀ վարչապետին ուղղված՝ «Մոռթել հրապարակում, …հայի գյուլլից կգնաս» բռնության կոչ արած անձն ամբողջությամբ ընդունել է մեղադրանքն ու դատապարտվել:

Ըստ մեղադրանքի՝ Խորեն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում հայտնաբերելով ՀՀ վարչապետի դիմանկարով «Մոռթել հրապարակում» գրառումով լուսանկարը, այն ներբեռնել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսում, ինչից հետո այդ լուսանկարը բռնության կոչ պարունակող՝ «Թուրքի ծրագրով եկել ես, հայի գյուլլից կգնաս», գրառումով հրապարակել է Ֆեյսբուք սոցիալական կայքի իր անձնական էջում:

Դատարանը Խորեն Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել տուգանք՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի՝ 70 000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամի չափով:

  • Կիսվել: