կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության աջակցող բաժնի պետը պարգևատրվել է «Վաստակի համար» մեդալով

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության աջակցող բաժնի պետը պարգևատրվել է «Վաստակի համար» մեդալով

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
 
Երկարամյա ծառայության, ծննդյան հոբելյանի առթիվ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության աջակցող բաժնի պետ Մարիամ Համբարձումի Գրիգորյանը պարգևատրվել է «Վաստակի համար» մեդալով:
 
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի անունից ներկաներին ողջունել և մարզային քննչական վարչության աջակցող բաժնի պետ Մարիամ Գրիգորյանին երախտագիտության ու գնահատանքի խոսքեր է փոխանցել Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը:
 
Կոմիտեի գլխավոր քարտուղարն ու Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը բարձր են գնահատել Մ. Գրիգորյանի կատարած աշխատանքը և փաստել, որ նա իր նշանակալի ավանդն է ունեցել մարզային ստորաբաժանման կայացման ու կատարելագործման տարբեր փուլերում` ընդգծելով, որ վաստակած հանգստի պարագայում ևս նրա փորձն ու գիտելիքներն անհրաժեշտ կլինեն վարչության արդյունավետ գործունեության ապահովմանը միտված նախաձեռնություններում:
 

  • Կիսվել: