կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ նախկին փոխոստիկանապետից շորթման եղանակով ֆեյսբուքյան հայտնի օգտատերերից մեկը խոշոր չափի գումար է պահանջել. ԱԱԾ

ՀՀ նախկին փոխոստիկանապետից շորթման եղանակով ֆեյսբուքյան հայտնի օգտատերերից մեկը խոշոր չափի գումար է պահանջել. ԱԱԾ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալներից մեկի, կոչումով ոստիկանության գեներալ-մայորի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախկին ոստիկանության բարձրաստիճան սպան դիմել է ԱԱԾ և հայտնել, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջին անձնական նամակներ է ուղարկել և իրենից պահանջել 2 օրվա ընթացքում իրեն փոխանցել խոշոր չափի գումար, հակառակ դեպքում սպառնացել է իր վերաբերյալ արատավորող նյութեր հրապարակել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետը հրաժարվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ շանտաժը կատարելուց ու դիմել է ԱԱԾ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում շորթում կատարողի և ոստիկանության գեներալ-մայորի ինքնությունը։ 

  • Կիսվել: