երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ն Հաագայի դատարանում կներկայացնի իր փաստարկներն ու ապացույցները` Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին

ՀՀ-ն Հաագայի դատարանում կներկայացնի իր փաստարկներն ու ապացույցները` Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին

Այսօր Միջազգային իրացական հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty – ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից:

՛՛Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ փուլում պատրաստվում է ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: