Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանի հետ, որին ուզում էի ծննդյան օրվա առթիվ հեռուստացույց նվիրել. Ղումաշյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասներ է ներկայացնում իր դեմ հարուցված գործի հիմք դարձած հեռախոսազրույցի մասին:
«Հայտնի ձայնագրության մեջ ես խոսում եմ վաստակավոր ուսուցչուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան, 103-ամյա լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ, ում ես ցանկացել եմ իր ծննդյան օրվա կապակցությամբ հեռոիստացույց նվիրել»,-նշել է Ղումաշյանը:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտե բերման էր ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին և կուսակցության ևս մեկ ներկայացուցչի ՝ Վերժինե Ստեփանյանին, բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մեկնաբանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալումը։
Ըստ այդ հաղորդագրության` բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն:
Նշենք նաև, որ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գոհար Ղումաշյանի հրապարակած տեսանյութին՝ հայտնելով, որ պարզել է, որ վետերանի ծննդյան օրը հունիսի 17-ին է:
«ՀԵքիաթային կալուգացիները պնդում են, որ ԱՊՐԻԼ ամսին պատրաստվում են «տելեվիզոր» նվիրել Ռոզալիա Աբգրարյանին, որի ծնունդը ՀՈՒՆԻՍԻ 17-ին է։
Այն ամենը, ինչ պետք է իմանալ կալուգացու և նրա թիմակիցների մասին»,-գրել է պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում.


