ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայտնաբերվել և կանխվել է պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառած ընդերքօգտագործման ոլորտում չարաշահումների հերթական դեպքը․ ԱԱԾ

Հայտնաբերվել և կանխվել է պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառած ընդերքօգտագործման ոլորտում չարաշահումների հերթական դեպքը․ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համակարգված օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունքներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, խախտելով հողերի և ընդերքի օգտագործման, օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ մի շարք իրավական ակտերի պահանջները, 2021 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արմավիրի մարզի Արևիկ համայնքի տարածքում առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի և այլ փաստաթղթերի՝ իրականացրել է ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 100.000մավազակոպճային խառնուրդ: Իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 152.560.000 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:

ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ Ազգային անվտանգության մարմինները նպատակաուղղված պայքարում են պետության տնտեսական հիմքերը քայքայող տարաբնույթ ապօրինությունները բացահայտելու, դրանց հետագա ծավալումը կանխելու, ինչպես նաև տնտեսական անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: