երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայկուհի Հարությունյանն ընտրվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

Հայկուհի Հարությունյանն ընտրվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի շենքում այսօր տեղի ունեցած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի օրակարգում հանձնաժողովի ընտրության հարցն էր:

Հանձնաժողովի 5 անդամներից երկուսն ինքնաառաջադրվեցին նախագահի պաշտոնում՝ Էդգար Շաթիրյանը և Հայկուհի Հարությունյանը:

Բաց քվեարկությամբ, 3 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը։ Նրան առաջադրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

 

 

  • Կիսվել: