ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայկ Սարգսյանն առաջարկում է թմրшնյութի ապօրինի շրջանառության համար պատիժները խստացնել մինչև 15 տարվա ազատազրկման

Հայկ Սարգսյանն առաջարկում է թմրшնյութի ապօրինի շրջանառության համար պատիժները խստացնել մինչև 15 տարվա ազատազրկման

«Ավելի ենք խստացնում թմրամիջոցների իրացման համար նախատեսած պատիժները»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝  երկրորդ ընթերցման ներկայացնելով իր հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը։

Նարկայացնելով փոփոխությունները նա նշեց, որ թմրանյութերի տարածումը, որը կատարվել է՝ խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով առաջարկում է պատժել մինչև 10 տարվա ազատազրկմամբ:

«Առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի՝ թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկում եմ սահմանել մինչև 15 տարվա պատիժ:

Եթե գործող օրենքով Տելեգրամ կանալի միջոցով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով պատիժը խստացվում է՝ դառնալով 5-10 տարվա պատիժ:

Գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, այս նախագծով խստացվում է՝ դառնալով 8-15 տարվա պատիժ:

Առաջարկում եմ խստացնել նաև ոչ իրացման նպատակով, այսինքն՝ սեփական օգտագործման համար թմրամիջոց աճեցնելը, արտադրելը, ձեռք բերելը կամ պահելը՝ պատիժ-տուգանքը սահմանելով առավելագույնը 10-ապատիկի փոխարեն 20-ապատիկի չափով, ազատազրկման ձևով պատիժը 1 տարվա փոխարեն առաջարկում եմ սահմանել 2 տարի ժամկետով պատիժ:

Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում պատիժ-տուգանքը 10-ապատիկից 30-ապատիկի փոխարեն սահմանել 20-ապատիկից մինչև 40-ապատիկը, ազատազրկման ձևով պատիժը 2 տարվա փոխարեն սահմանել 4 տարվա պատիժ:

Անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում ազատազրկման ձևով պատիժը 2-5 տարվա փոխարեն սահմանել 3-6 տարվա պատիժ»,-նախագիծը ներկայացրեց ՔՊ-ական պատգամավորը:

Նախագծով  նաև առաջարկվում է սեփական օգտագործման համար մանր չափերով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, ձեռք բերելու կամ պահելու համար տուգանքի ձևով պատիժը կրկնապատկել՝ 200-400 հազարի փոխարեն սահմանելով 400-800 հազար դրամ: Նույն արարքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում 400-800 հազար դրամ պատժի փոխարեն սահմանել 800 հազարից մինչև 1 մլն 600 հազար դրամ պատիժ:

  • Կիսվել: