երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հաշմանդամություն ունեցող քաղաքացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ստացել է անվճար դեղորայք

Հաշմանդամություն ունեցող քաղաքացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ստացել է անվճար դեղորայք

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաշմանդամություն ունեցող կնոջ համար նախատեսված դեղորայքն անվճար ստանալուն աջակցելու հարցում:

Նա նշել է, որ կնոջը ցուցված է կոնկրետ դեղորայք, որը նախկինում տրամադրվել է անվճար: Պաշտպանին դիմելուց առաջ դիմել է պոլիկլինիկա, սակայն չի ստացել դեղորայքը տարբեր պատճառաբանություններով:

Պոլիկլինիկայի հետ քննարկումների արդյունքում քաղաքացին անվճար ստացել է կնոջը նշանակված դեղորայքի անհրաժեշտ չափաբաժինը:

  • Կիսվել: