երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Համաներում չի նախատեսվում․ շեշտը պատժից վաղաժամկետ ազատման վրա է. Սրբուհի Գալյան

Համաներում չի նախատեսվում․ շեշտը պատժից վաղաժամկետ ազատման վրա է. Սրբուհի Գալյան

Հաճախ են հարց բարձրացնում՝ համաներում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ․ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Մենք ավելի շեշտադրելու ենք անհատական մոտեցումները, որպեսզի վստահ լինենք, որ հասարակություն վերադարձող անձն ավելի մեծ պոտենցիալ ունի վերաինտեգրման և վերսոցիալականացման ճանապարհն ավելի հարթ է անցել։ Այդ պատճառով կատարելագործում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտը»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ 2025-ին պատժից պայմանական ազատվել է 170 անձ, ինչը 32-ով ավելի է 2024-ի ցուցանիշից։

«Այս տարի արդեն ունենք 40 անձ, որոնք ազատվել են պատժից։ Եթե նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատենք, 15-ից ավելի անձով ավելի է»,- ասաց նա։

  • Կիսվել: