հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հակոբ Արշակյանի մասնակցությամբ ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հակոբ Արշակյանի մասնակցությամբ ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հունիսի 9-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ իրականացրել են քարոզարշավ, որտեղ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնեցին Ոստիկանությունից՝ հավելելով, որ փաստի առթիվ  ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով (նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը) հարուցվել է քրեական գործ եւ հանձնվել է քննչական բաժին նախաքննության։

Ըստ մամուլի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ վիճաբանություն է սկսվել ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի, այլ ՔՊ–ականների  եւ քաղաքացիների միջեւ, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։

  • Կիսվել: