Հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը փորձել է կախվել. Նրան տեղափոխել են հիվանդանոց, ապա վերադարձրել ՔԿՀ
Մարտի 20-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլի մեջ գտնվող (կայացված դատավճռի հետ համաձայն չլինելու հիմքով), 1987թ. ծնված կալանավորված անձը կատարել է ինքնասպանության փորձ՝ կախվելու միջոցով, ինչը կանխվել է խցակիցների և քրեակատարողական ծառայողների կողմից։ Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Այնուհետև կալանավորված անձը զննության նպատակով տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, և վերջինս վերադարձվել է հիմնարկ։


