հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Գյումրու քաղաքապետարանի բակից ձերբակալված Հովեյան եղբայրներն արդարացվել են. փաստաբան

Գյումրու քաղաքապետարանի բակից ձերբակալված Հովեյան եղբայրներն արդարացվել են. փաստաբան

Կարուշ Հովեյաններն արդարացվեցին հենց նախաքննության փուլում: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Թեեւ եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես Շիրակի մարզի դատախազությունը ընդունեց առաջին օրվանից մեր պնդումը, որ նրանք որեւէ հանցանք չեն կատարել:

Հիշեցնեմ, որ գյումրեցի եղբայրներին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետի ձերբակալման օրը, քաղաքապետարանի բակից այն մեղադրանքով, թե վերջիններս մասնակցել են զանգվածային անկարգությունների եւ միջամտել են քրեական գործի քննությանը:

Այսպիսով հաստատվեց, որ Կարենն ու Կարուշը որւեէ հանցանք չէին կատարել»,-նշել է փաստաբանը:

  • Կիսվել: