շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գյումրիում իրավապաշտպանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ ՄԻՊ նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ

Գյումրիում իրավապաշտպանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ ՄԻՊ նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Գյումրիում Մուշի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցը խանութում հարձակվել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի վրա։ Դեպքի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

«Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է: Այդ հանգամանքի հաշվառումն առանցքային նշանակություն ունի իրավապահ մարմնի յուրաքանչյուր ներկայացուցչի համար»:

  • Կիսվել: