շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ

Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ

2021թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչը, Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհով ընթանալիս, Մարմաշենի խճուղի 9/6 հասցեի դիմաց իր կողմից վարած «ԲՄՎ» E60 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի 55-ամյա բնակչուհուն, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի, դիակի և տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մեքենայի վարորդն ու ուղևորը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: