շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

Նոյեմբերի 25-ին ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հարուցված քրեական գործի շրջանակներում և դատարանի որոշմամբ, Գորիսի ոստիկանները Գորիս քաղաքի Արշակունիների փողոցի տներից մեկում և օժանդակ շինություններում խուզարկություն կատարեցին։

Հայտնաբերվեցին «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սվին-դանակ, 4 պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 84 փամփուշտով, և շուրջ 700 գրամ յուրահատուկ հոտով մարիխուանա թմրամիջոցի նմանվող, չոր, կանաչավուն զանգված և 2270 գրամ ընդհանուր կշռով, յուրահատուկ հոտով կանեփի չորացված տերևներ և ցողուններ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: