կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Գողացել են ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին պահ տված «Ռոլեքս» ժամացույցը

Գողացել են ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին պահ տված «Ռոլեքս» ժամացույցը

Երեւանում, նոյեմբերի 11-ին, թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին:

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին, սակայն Բաքոյանը ոստիկանություն դիմել է նոյեմբերի 11-ին։  Նա հայտնլ է, որ նոյեմբերի 8-ին ժամը 18:00-ից մինչեւ 18:10-ն ընկած ժանմանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 043 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից, դեռեւս իրեն անհայտ հանգամանքներում, գողացել են  իրեն պահ տված «Ռոլեքս» տեսակի ժամացույցը:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է նաեւ ժամացույցի արժեքը, որն, ըստ տեղեկությունների՝ մի քանի հազար դոլար արժե:

  • Կիսվել: