չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Գլխավոր դատախազը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի իրավապահների հետ

Գլխավոր դատախազը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի իրավապահների հետ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի իրավապահների հետ: Հրավիրված էր նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Թոմաս Հոֆմանը, որը հավաստիացրեց, որ իրենց ընկերությունում բացառվում է աշխատակիցների վրա որևէ ազդեցության գործադրումը։

Գլխավոր դատախազն անթույլատրելի համարեց վարչական ռեսուրսի կիրառման ցանկացած դեպք, նաև հիշեցրեց, որ Քրեական օրենսգրքի փոփոխությունից հետո առկա է նոր հոդված, որը պատիժ է սահմանում նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար:

  • Կիսվել: