երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է համացանցում հայտնված «Իզմիրլյան» բ/կ տնօրենի աշխատակիցների նկատմամբ սպառնալիք պարունակող ձայնագրությունը

Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է համացանցում հայտնված «Իզմիրլյան» բ/կ տնօրենի աշխատակիցների նկատմամբ սպառնալիք պարունակող ձայնագրությունը

 Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է համացանցում հայտնված ձայնագրությունը, որում «Իզմիրլյան» բ/կ տնօրեն Հովհաննես Չարչյանը սպառնում է իր աշխատակիցներին մասնակցել ընտրություններին և նաև ակնարկում, որ տարբերակներ կան իմանալու ով է մասնակցել, ով ոչ և ում օգտին են նրանք քվեարկել:

«Ձայնագրությունը ուսումնասիրվում է: Արդյունքների մասին կհաղորդվի ավելի ուշ»,- InfoPort.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ Չարչյանը սպառնացել է, որ իր «հորդորը» անտեսած աշխատակիցների նկատմամբ պատասխանը կլինի «ոչ թե համարժեք, այլ ավելի կոշտ»:

Նա նաև հիշեցրել է, որ ԲԿ-ի սեփականատերը Մայր Աթոռն է, որը գտնում է, որ «ներկայիս իշխանությունները ամեն ինչ ձախօղել են», ուստիև քվեարկելուց աշխատակիցները պետք է հիշեն սրա մասին:

  • Կիսվել: