երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել քաղաքապետարանի շուրջ «կամազների սկանդալի» մասին հրապարակումները

Գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել քաղաքապետարանի շուրջ «կամազների սկանդալի» մասին հրապարակումները

Հայաստանի Գլխավոր դատախազությունը տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել, PrimeNews.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հրապարակումների ուսումնասիրություն է սկսվել գլխավոր դատախազությունում, ընթացքի մասին կտեղեկացնենք», ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ մամուլի հրապարակումների համաձայն, տարբեր ընկերություններ քաղաքապետարանի ինչ-որ ծառայությունների դիմաց քաղաքապետարանին են նվիրել աղբատար մեքենաներ։ Երեկ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քաղաքապետարանն իր գործառույթներն է իրականացրել և ոչ մի ընկերության ծառայություն չի մատուցել՝ ներկայացնելով փաստաթղթեր։

  • Կիսվել: